շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Հութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասին

Հութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը (հութիներ) հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող Բեյեր Շևա քաղաքում թիրախի հրթիռակոծման մասին։ Դրա վերաբերյալ Telegram ալիքում հաղորդագրություն է տարածել հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Մենք «Զուլֆիկար» հրթիռի միջոցով որակյալ գործողություն ենք իրականացրել Բեյեր Շևայում թշնամական զգայուն թիրախի դեմ՝ հաջողությամբ հասնելով մեր նպատակին։ Կշարունակենք եղբայրական պաղեստինյան ժողովրդին աջակցելու մեր գործողությունները՝ մինչև նրա դեմ ագրեսիայի ավարտը և Գազայի շրջափակման վերացումը»,- նշել է Յահյա Սարիան։

 

  • Կիսվել: