երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հունաստանը ժամանակից շուտ փակել է ԱՄՀ-ի պարտքը. վարչապետ

Հունաստանը ժամանակից շուտ փակել է ԱՄՀ-ի պարտքը. վարչապետ

Հունաստանը ժամանակից շուտ փակել է Արժույթի միջազգային հիմնադրամից վերցրած պարտքը, որ գոյացել էր երկրում 2010 թ․ առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«ԱՄՀ-ի դարաշրջանը՝ իբրև Հունաստանին վարկատու կազմակերպություն, ավարտվեց։ Կառավարությունը, ժամանակից շուտ փակելով երկրի ունեցած ամբողջ պարտքը, շրջում է այն գորշ էջը, որ բացվել էր 2010 թ․ մարտին։

Այդ շրջանը հույներն այլևս երբեք չեն վերապրելու», - ասել է նա։
2010 թ․ մարտին Հունաստանը հայտնվել էր դեֆոլտի եզրին։ Երկրի տնտեսության առողջացման համար ԱՄՀ-ն տրամադրել էր բազմամիլիարդանոց վարկ, որը, սակայն, կառավարելու համար հստակ պահանջներ էր դրել հունական կառավարության առջև՝ երկարացնել աշխատանքային ժամերը, բարձրացնել կենսաթոշակի կարիքը և այլն։

  • Կիսվել: