ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հունաստանում գործադուլի պատճառով տրանսպորտային երթևեկությունը կաթվածահար է եղել

Հունաստանում գործադուլի պատճառով տրանսպորտային երթևեկությունը կաթվածահար է եղել

Այսօր Հունաստանում աշխատանքի դուրս չեն եկել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները: Գործադուլի դուրս եկածները բողոքում են աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաև լաստանավերի երթևեկությունը, որոնք կապում են Հնդկաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն գործադուլը ոչ մի կերպ չի վերաբերի օդանավակայանների աշխատանքին:


Ակցիայի շրջանակում թերթերի, լրատվական կայքերի, հեռուստաալիքների և ռադիոկայանների աշխատակիցներն իրենց աշխատանքը դադարեցնում են 24 ժամով:



  • Կիսվել: