Հունաստանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, տեղեկացնում է Անադոլու-ն։
Նշվում է, որ Շաքիրփաշա օդանավակայանում վայրէջք է կատարել Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի անձնական ինքնաթիռը, որտեղ հույն նախարարին դիմավորել է թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուն։
Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։