երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հռոմում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Լիբանան-Իսրայել բանակցությունների յոթերորդ փուլը

Հռոմում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Լիբանան-Իսրայել բանակցությունների յոթերորդ փուլը

Հռոմում մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների յոթերորդ փուլը։ Հանդիպումը կազմակերպվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ, հայտնում են արաբական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Լիբանանի պատվիրակությունը պատրաստվում է իսրայելական կողմին նոր պահանջներ ներկայացնել։ Լիբանանի ներկայացուցիչները, մասնավորապես, իսրայելական զորքերի դուրսբերում են պահանջելու երկրի հարավում գտնվող Բինթ-Ջուբայլ, Խիամ, Զաթար ալ-Շարքիա քաղաքներից ինչպես նաև Էն-Նաբաթիա գավառի մի մասից։

Հիշեցնենք, որ կողմերը ռազմական գործողություների դադարեցման մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Դրանից հետո սակայն Բեյրութն ու Թել-Ավիվը շարունակում էին միմյանց մեղադրել փաստաթղթի դրութները չկատարելու համար։ Իսրայելական կողմը իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անհապաղ զինաթափում էր պահանջում։ Լիբանանի կառավարությունը հայտարարում էր, որ չնայած ստորագրված փաստաթղթին, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել երկրի հարավային շրջաններին։

  • Կիսվել: