չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Հրապարակվել են «Հյուսիսային հոսքի» վնասների առաջին կադրերը

Հրապարակվել են «Հյուսիսային հոսքի» վնասների առաջին կադրերը

Շվեդական Expressen թերթը հրապարակել է «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման առաջին կադրերը։Այս հրատարակությունը նկարահանելու բացառիկ թույլտվություն է ստացել իշխանություններից։

«Նման հաստ մետաղը վնասելու համար շատ մեծ ջանքեր են պահանջվում, ինչպես տեսնում ենք»,- դրոնի օպերատոր Թրոնդ Լարսենի խոսքը մեջբերում է հրատարակությունը:

 

Շվեդիայում գազամուղների պայթյունը հետաքննում է Säpo անվտանգության ոստիկանությունը։

Կոպենհագենի ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ զինված ուժերի աջակցությամբ և Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ Բալթիկ ծովում արտակարգ պատահարի նախնական հետաքննություն է անցկացրել:

«Հետաքննությունը հաստատել է, որ Դանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 1 և 2» գազամուղներին զգալի վնաս է հասցվել, և որ վնասը հզոր պայթյունների հետևանք է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշել են, որ դեռևս վաղաժամ է խոսել հետաքննությանը Շվեդիայի և Գերմանիայի հնարավոր մասնակցության մասին:

Սեպտեմբերի 26-ին ռուսական երկու արտահանման գազատարների՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»-ի վրա միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ։
Պայթյունները տեղի են ունեցել Շվեդիայի և Դանիայի բացառիկ տնտեսական գոտիներում։

  • Կիսվել: