ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հրաձգություն Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում. կան զոհեր ու վիրավորներ

Հրաձգություն Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում. կան զոհեր ու վիրավորներ

Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել, կա երկու զոհ, տասը վիրավոր, տեղեկացնում է Polsat News-ը:

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է, հայտնել են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների և ոստիկանության ներկայացուցիչներին։

Ավտոմեքենայի վարորդը մտել է հրապարակ և կրակ բացել։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, հրշեջներն ու բուժաշխատողները, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար հրապարակում վայրէջք է կատարել սանիտարական ավիացիայի ուղղաթիռը։ Վիրավորների թվում երկու ոստիկան կա։

Հաղորդվում է նաև, որ հրաձգությունից հետո իրավապահներն ու մյուս արտակարգ ծառայությունների աշխատակիցները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել լքել հրապարակը և պատսպարվել անվտանգ վայրերում, այդ թվում՝ մոտակա ռեստորաններում և կից փողոցներում։ Տարածքը շրջափակվել է, հրապարակը գրեթե դատարկվել է։

Փոքր Լեհաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Հուբերտ Ցեպլին Polsat News-ի եթերում հայտնել է երկու զոհի մասին։ Ընդ որում, ոստիկանությունը սկզբում չէր հաստատում զոհերի մասին տեղեկությունները և ճշտում էր դեպքի հանգամանքները։

Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է կատարվածը՝ օգտագործելով «մահափորձ» բառը։ Հրաձգության հանգամանքները պարզվում են։

Ավելի ուծ պարզվել է, որ կա հինգ զոհ, իսկ կրակոցներ արձակած տղամարդը Լեհաստանի քաղաքացի է․ նա 25 տարեկան է:

Կրակովում մինչև նոյեմբերի 11-ը սգո շրջան է հայտարարվել՝ կապված հրաձգության հետ, որի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտարարել է քաղաքապետ Լուկաշ Գիբալան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: