Հորմուզի նեղուցում մեկ ամսում կատարական երկրորդ տանկերն է հարձակման ենթարկվել
Հորմուզի նեղուցում մեկ ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ, ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների ծառայությունը, Օմանի ափերի մոտ արկը հարվածել է վերոհիշյալ նավին։ Անվտանգության ոլորտի խորհրդատվական Vanguard Tech և Marisks կազմակերպությունները նույնականացրել են նավը՝ որպես GasLog ընկերության գազատար նավ։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը դուրս էր գալիս նեղուցից։ Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել, և նավը պատրաստ է շարունակել նավարկությունը։ Սակայն դեռ հայտնի չէ, թե ում համար էր նախատեսված նավի վրա գտնվող հեղուկացված բնական գազը և արդյո՞ք միջադեպն ազդել է մատակարարումների վրա։



