Հորմուզի նեղուցով վերջին մեկ օրում 32 նավ է անցել. ՊԵԿ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՊՀԿ-ն հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերի համակարգմամբ և թույլտվությամբ վերջին 24 ժամում 32 նավ անցել է Հորմուզի նեղուցով, տեղեկացնում է Tasnim-ը:
Նշվում է, որ ԻՊՀԿ-ից հայտնել են, որ նավերի մեջ եղել են նավթատարներ, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր։
Հիշեցնենք, որ Իրանի դեմ ամերիկաիսրայելական պատերազմից հետո Իրանը փակ է պահում ջրային այս կարևորագույն ուղին, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-րդը: ԱՄՆ-ն իր հերթին շրջափակման մեջ է պահում իրանական նավահանգիստները:


