ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ

Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ

Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը, և դրա անվտանգությունը երկրի զինված ուժերի համար կարմիր գիծ է։ Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբը՝ հավելելով՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար բոլոր առևտրային նավերը պետք է հետևեն Իրանի նախանշած երթուղուն, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ:

Իրանը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին սխալ հաշվարկներ թույլ չտալ, քանի որ դա կոշտ պատասխանի կարժանանա:

«Իրանի դեմ ցանկացած սպառնալիքից կամ ագրեսիայից առաջ նրանք պետք է երկու անգամ մտածեն»,- հավելել են կենտրոնական շտաբում:

  • Կիսվել: