չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, հաղորդում է Press TV-ն։
 
«ԻՀՊԿ ուժերը, օգտագործելով նոր, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ, Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 անօդաչու թռչող սարք են խոցել»,- ասվում է Press TV-ի Telegram ալիքում։
 
Ոչնչացված MQ-9-ի պատկանելությունը դեռևս պարզված չէ։

  • Կիսվել: