Հորդանանն անհապաղ հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
Հորդանանն անհապաղ հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին, հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հորդանանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին այսօր որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Իսրայելում Հորդանանի դեսպանին՛՛:
Բացի այդ, ըստ հայտարարության, աս-Սաֆադին հրահանգել է նաև Իսրայելի ԱԳՆ-ին տեղեկացնել նախկինում Հորդանանը լքած Իսրայելի դեսպանին վերադարձնելու անհնարինության մասին։