Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական ցույցերը
Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Այս անգամ ցուցարարնեը, փորձելով շրջափակել քաղաքի գործարար կենտրոնի ճանապարհները, նպատակ ունեն տրանսպորտային կոլպս ստեծել։
Ցույցի մասնակիցները երթեւեկելի մաս են նետում աղբարկղներ, ճանապարհային կոներ, մեխեր, ջարդում են լուսացույցները: Ոստիկանությունը փորձում է ցրել ցույցը, սակայն խուսափում է արցունքաբեր գազի կիրառել գործարար կենտրոնում, քանի որ տասնյակ հազարավոր գրասենյակային աշխատողներ են դուրս եկել փողոցներ ճաշի ընդմիջման ժամին:
Ստեղծված տրանսպորտային քաոսիպատճառով դպորցներում և համալսարաններում հետաձգվել են պարապմունքները։
Հիշեցնենք, որ բողոքի գործողությունները վերսկսվել են նոյեմբերի 11-ից և տարբեր միջադեպերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Երկու տուժաներ գտնվում են ծանր վիճակում։
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամն ընդգծել է, որ ցուցարարները բռնության միջոցով չեն հասնի իրենց նպատակներին։