չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի նահանգում ուժգին ջրհեղեղներից, ամպրոպից և սողանքներից, ենթադրաբար, տասնյակ մարդիկ են զոհվել, 30 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Անհետ կորածներին գտնելու նպատակով որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում անօդաչու թռչող սարքերի և տարբեր արձագանքման ուժերի անձնակազմի 250 անդամների մասնակցությամբ։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը կանխատեսել է շարունակական տեղատարափ անձրևներ նահանգի մի քանի շրջաններում, ինչը մտահոգություններ է առաջացնում հետագա ջրհեղեղների և սողանքների վերաբերյալ: Նահանգի առանձին վայրերում մինչև հուլիսի 10 հայտարարվել է հորդառատ անձրևների մասին դեղին մակարդակի նախազգուշացում:

Ամենաշատ տուժած շրջաններից մեկը Մանդին է, որտեղ նախորդ շաբաթ տեղի ունեցած 10 ամպրոպի հետևանքով մեկ օրում 14 մարդ է մահացել, գրանցվել են զանգվածային ավերածություններ։

Տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղների, սողանքների և ամպրոպների հետևանքով հունիսի 20-ից ի վեր զոհվել է առնվազն 80 մարդ։

Հարյուրավոր տներ, խանութներ, ճանապարհներ և կամուրջներ են ավերվել, ավելի քան 240 ճանապարհներ ներկայում փակ են, մասնավորապես՝ ամենաշատ տուժած Մանդիի շրջանում։

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1224345?fbclid=IwY2xjawLaGhBleHRuA2FlbQIxMABicmlkETFIeVNIc096Mkt4YXY0Y1lNAR61QZ13Yml9P_jLsOGwImW9U-ZKzAeXTqI1eE3PwdmjbXhmzx73sE2M3x1yDA_aem_DR_-vl7AJ_ECzyiCbpJ3hw

  • Կիսվել: