երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ

Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ

Ուտար Պրադեշ նահանգում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է 121 մարդ, ևս 28-ը տուժել են, գտնվում են հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանությունը։

Ողբերգության վայրում աշխատում են քրեագետներն ու դատաբժշկական փորձագետները, որտեղ երեքշաբթի օրը 50 հազար մարդ եկել էր հանդիպելու կրոնական քարոզիչ Բհոլե Բաբայի հետ։

Միջոցառման կազմակերպիչների նկատմամբ գործ է հարուցվել։ Ոստիկանությունը փնտրում է հենց քարոզչին, ով անհետացել է արտակարգ դեպքից հետո։

Մարդկանց հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ Բաբան դուրս էր գալիս իր ժողովից: Մարդիկ շտապում էին նրա հետևից՝ ի նշան հարգանքի, դիպչելու նրա ոտքերին։ Նրանցից շատերն ընկել են գետնին։ Քարոզչի անվտանգության աշխատակիցները փակել են միջոցառման վայրից ելքը, քանի դեռ նրա մեքենան չի հեռացել: Այս ընթացքում գետնին հայտնված մարդիկ ճզմվել  են ամբոխի կողմից։

  • Կիսվել: