կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Հնդկաստանն իր օդային տարածքը փակել է պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանն իր օդային տարածքը փակել է պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Պակիստանյան ինքնաթիռների համար օդային տարածքի փակման որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որ «գրանցված են, շահագործվում են և վարձակալված են պակիստանյան ավիաընկերությունների կողմից»։ Այն տարածվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռների վրա։

Հիշեցենք, որ Պակիստանը Հնդկաստանի համար օդային տարածքը փակել էր դեռ օրեր առաջ՝ երկու երկրների միջև լարվածության աճի պայմաններում։

Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է անցյալ շաբաթ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինյալների մահացու հարձակումից հետո: 

 

  • Կիսվել: