երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Հետաքննությունը կպատասխանի բոլոր հարցերին. Պեսկովը՝ Ստարովոյտի մահվան մասին

Հետաքննությունը կպատասխանի բոլոր հարցերին. Պեսկովը՝ Ստարովոյտի մահվան մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտի մահը, ասել է, որ հետաքննություն է ընթանում, և այն պետք է պատասխանի բոլոր հարցերին:
 
«Քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, կարելի է քննարկել, բայց դա հավանաբար կարող են անել ԶԼՄ-ների ներկայացուցիչները, քաղաքագետները և այլն, բայց մենք չպետք է անենք դա»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ստարովոյտը հուլիսի 7-ին ազատվեց ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Նույն օրը նրա մարմինը հայտնաբերվեց Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային շրջանում՝ անձնական ավտոմեքենայի կողքին: Հիմնական վարկածը ինքնասպանությունն է։

  • Կիսվել: