կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հեբրիդյան կղզիներից մեկի ափին հայտնված հսկայական կետը սատկել է

Հեբրիդյան կղզիներից մեկի ափին հայտնված հսկայական կետը սատկել է

Ատլանտյան Օվկիանոսում գտնվող Հեբրիդյան կղզիներից մեկի ափին հսկայական կետ է հայտնվել, որը ջրից դուրս մնալու հետևանքով սատկել է, տեղեկացնում է Daily mail-ը:

Նշվում է, որ 14 մետր երկարությամբ կետը շոտլանդական տարածքի լողափում հայտնվել է երկու օր առաջ: Ափ նետվելուց հետո այն դեռ ողջ է եղել, սակայն հայտնաբերվելուց կարճ ժամանակ անց սատկել է:

  • Կիսվել: