երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հե՜յ, Եվրամիություն, ձեռքերդ քեզ հավաքիր, թե չէ կբացենք փախստականների համար դռները. Էրդողան

Հե՜յ, Եվրամիություն, ձեռքերդ քեզ հավաքիր, թե չէ կբացենք փախստականների համար դռները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր քննադատել է Եվրամիությանը, որը դատապարտել էր Սիրիայում Անկարայի գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

NTV հեռուստաալիքով  հեռարձակված իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը սպառնացել է Եվրոպայում բացել փախստականների համար դռները, եթե Եվրոպան Թուրքիայի գործողությունները ներխուժում անվանի:

«Հե՜յ, Եվրամիություն, ձեռքերդ քեզ հավաքիր: Եթե դուք մեր գործողությունները փորձեք ներխուժում անվանել, ապա մեր գործը հեշտ է` մենք կբացենք դռները 3,6 մլն փախստականի համար»,- ասել է Էրդողանը:

 

  • Կիսվել: