կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայտնի է, թե ինչ են քննարկելու ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարները Մոսկվայում հանդիպմանը

Հայտնի է, թե ինչ են քննարկելու ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարները Մոսկվայում հանդիպմանը

Նոյեմբերի 8-ին Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն Համագործակցության անվտանգության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկրների միջև գործնական փոխգործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհուրդը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։

  • Կիսվել: