Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի` Թուրքիան միշտ սատարում է Ադրբեջանին. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը՝ անվտանգային սպառնալիք է տարածաշրջանի համար, եւ այն կարող է հանգեցնել նոր պատերազմի: Այս մասին ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենտոնը:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։ Հուլիսի 28-ի առավոտյան ժամը 4 - ի սահմաններում ադրբեջանական զինուժը հարձակում է իրականացրել հայ դիրքապահների ուղղությամբ` սահմանագոտու հյուսիսարևելյան (Սոթք-Վերին Շորժա) ուղղությամբ: Ժամը 08:30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ և մի քանի վիրավոր:
Բաքուն առայժմ հայտնում է միայն երկու վիրավորների մասին։ Այս պահին Մոսկվայի միջնորդությամբ հաստատվել է հրադադար, թեև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ 10:20 սահմաններում Գեղարքունիկի որոշ գյուղերի ուղղությամբ թշնամու կրակը շարունակվում էր:


