Հարվածներ են հասցվել Սիրիայում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան թիրախներին
Բահրեյնում մի քանի պայթյուն է որոտացել՝ ամերիկյան օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնում է Fars-ը:
Բացի այդ, հարվածներ են հասցվել Սիրիայում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտներին:
«Ավերվել են Սիրիայի Հասաքա բազայում և Քուվեյթի Ադիրի բազայում գտնվող ամերիկացի զինծառայողների սպայական զորանոցները, ինչպես նաև Քուվեյթի Ալի ալ-Սալեմ բազայում գտնվող սարքավորումների պահեստը», - նշվում է հաղորդագրության մեջ:



