ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հարմար ժամանակ Թուրքիան անպայման կպատասխանին ԱՄՆ-ին

Հարմար ժամանակ Թուրքիան անպայման կպատասխանին ԱՄՆ-ին

«Իհարկե, Թուրքիան հաշվի կառնի Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի տոնայնությունը, որում ԱՄՆ նախագահն իր թուրք գործընկերոջը խորհուրդ է տվել «հիմար չլինել»: Նա նաև սպառնացել է պատժամիջոցներ կիրառել՝ Սիրիայում գործողությունների համար»,-այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը:

Նա նշել է, որ նամակի տեքստը հեռու էր քաղաքական և դիվանագիտական էթիկայի հայեցակարգից. «Անկարան, իհարկե, հաշվի է առնում Թրամփի նամակի գործոնը, որն ուղղված է ինձ»:

Էրդողանը հավելել է, որ ամեն պատեհ առիթով Թուրքիան չի կենտրոնանա տեղի ունեցածի վրա, քանի որ այսօր դա իրենց առաջնահերթությունը չէ, սակայն իր ժամանակին հաստատ կպատասխանի Վաշինգտոնին:

 

  • Կիսվել: