Հարկ է դիտարկել ԱՊՀ տարածքում միասնական վիզային ռեժիմ մտցնելու հարցը. Ղազախստանի նախագահ
Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է մտածել Համագործակցության տարածքում միասնական վիզային ռեժիմ մտցնելու մասին՝ Շենգենյան համաձայնագրի նման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա ՝ նման մոտեցումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել զբոսաշրջային հոսքը։
«Ցավոք, ազգային վիզային եւ միգրացիոն ռեժիմներում պահպանվում են զգալի տարբերություններ։ Դրանք անհարմարություններ են ստեղծում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են այցելել միանգամից ԱՊՀ մի քանի երկիր։ Ես հասկանում եմ, իհարկե, դա դժվար է, բայց, գուցե, հարկ է դիտարկել ԱՊՀ տարածքում միասնական վիզային ռեժիմ մտցնելու հարցը՝ «Համագործակցության վիզա» պայմանական անունով, ինչպես Շենգենյան համաձայնագիրն է»,-նշել է Տոկաեւը: