Հարիսն ընտրեց Թիմ Ուոլցին որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու
«Ամերիկայի ձայն»․ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ փոխնախագահ Քամալա Հարիսը Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին ընտրել է որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ արշավի համար:
Պաշտոնական հայտարարությունը սպասվում երեքշաբթի ավելի ուշ՝ Ֆիլադելֆիայում կայանալիք նախընտրական միջոցառմանն ընդառաջ:
Դրան կհաջորդի շրջագայություն նահանգներով, որոնք առանցքային դեր կխաղան՝ որոշելու, թե ով կհաղթի նոյեմբերի ընտրություններում: Հարիսի քարոզարշավը կանգ կառնի Վիսկոնսինում, Միչիգանում, Արիզոնայում և Նևադայում:
Թրամփն անցած ամիս Հանրապետական կուսակցության առաջադրման համագումարի ժամանակ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է ընտրել սենատոր Վենսին:
Նախատեսվում է, որ Վենսը այս շաբաթ կսկսի իր նախընտրական արշավը Փենսիլվանիա, Վիսկոնսին, Միչիգան և Հյուսիսային Կարոլինա նահանգներում:
Հարրիսը հայտարարվեց որպես դեմոկրատ թեկնածու անցյալ ամսվա վերջին, երբ նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ չի մասնակցի նախագահական ընտրություններում պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար:
Բայդենի նախընտրական արշավը խորտակվեց Թրամփի դեմ բանավեճում վատ ելույթից հետո, ինչը մղեց նրա պայքարից դուրս գալու կոչերին: