ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հարիսի թեկնածությունը պաշտպանել է Դեմոկրատական ​​կուսակցության պատվիրակների 99%-ը

Հարիսի թեկնածությունը պաշտպանել է Դեմոկրատական ​​կուսակցության պատվիրակների 99%-ը

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առցանց քվեարկության արդյունքներով ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների 99%-ի աջակցությունը։

Ինչպես հետևում է Դեմոկրատական ​​ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնի հայտարարությունից, Հարիսը «ստացել է առցանց քվեարկությանը մասնակցող պատվիրակների 99%-ի աջակցությունը»:

Նրա հայտարարության համաձայն, որի տեքստը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները, կուսակցության 4567 պատվիրակներ հանդես են եկել ի պաշտպանություն Հարիսի թեկնածության։

ABC հեռուստաընկերությունն իր հերթին ընդգծում է, որ քվեարկության արդյունքները պետք է պաշտոնապես հաստատվեն Չիկագոյում՝ օգոստոսի 19-22-ին։

  • Կիսվել: