շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հարիսի նախընտրական շտաբում հանգիստ չէ. Politico

Հարիսի նախընտրական շտաբում հանգիստ չէ. Politico

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբում հակասություններ կան հին և նոր աշխատակիցների միջև, մթնոլորտը լարված է, տեղեկացնում է Politico-ն։

Հարիսի հետ շտաբ եկած քաղաքական ստրատեգները  ստանձնել են նրա քարոզարշավը կազմակերպելու և ղեկավարելու գործը՝ այն դեպքում, երբ արշավը հիմնականում մշակվել է  այն մարդկանց կողմից, որոնք աշխատանքի էին ընդունվել, երբ Բայդենն էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։  

Լարվածությանը նպասում է նաև այն հանգամանքը, որ Հարիսի կողմնակիցները դժգոհ են շտաբում Բայդենի որոշ օգնականների շարունակական ներկայությունից, Բայդենի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին «վերևից» են նայում Հարիսին ու նրա կողմնակիցներին;

 

Politico-ի տեղեկացմամբ՝ խնդիրն իրականում բավականին լուրջ է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններին մնացել է 3 ամիս։

  • Կիսվել: