կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Կազմակեպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Ավելի վաղ Ալմաթիում Իմանգալի Տասմագամբետովը եւ ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի անդամներն ամփոփել են պաշտպանության նախարարների խորհրդի, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցած նիստերի արդյունքները:

Ընդգծվել է նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի, այդ թվում՝ տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակային միջպետական ծրագրի մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի և խորհրդարանականների ու արտգործնախարարների հայտարարությունների կարևորությունը՝ հավաքական անվտանգության ապահովման տեսանկյունից։

Մասնակիցները նշել են նաև փոխադարձ ընդունելի մոտեցումներ գտնելու կողմերի շահագրգռվածությունը: 

  • Կիսվել: