երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Ղրղզստանում

ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Ղրղզստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղրղզստանում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Չոլպոն Աթա քաղաքում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:

«ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26 - 27-ը Ղրղզստանի Հանրապետությունում՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ», - ասել է նա:

 

 

  • Կիսվել: