Հանդիպել են Թրամփն ու Զելենսկին. ինչ են քննարկել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում մեն միջազգային լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդվում է՝ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Զելենսկին փորձում են գտնել ստեղծված իրավիճակի լուծումը:
«Կարծում եմ՝ մեզ կհաջողվի։ Մեր հարաբերությունները շատ ամուր են՝ ինչպես մեր միջև, այնպես էլ Եվրոպայի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Կարծում եմ՝ նրանք գործարք կկնքեն։ Չեմ ցանկանում ասել, թե ինչպիսին կլինի այդ գործարքը»,- Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին:
Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պատերազմն ավարտել մինչև ձմեռ՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է Թրամփի աջակցությունը։
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել այս պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի այդ հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Տեսանյութը՝ այստեղ:



