շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը շահագրգռված է Իսրայելի հետ գործարք կնքելու հարցում՝ նախքան Իրանի գրոհը. ԶԼՄ-ներ

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը շահագրգռված է Իսրայելի հետ գործարք կնքելու հարցում՝ նախքան Իրանի գրոհը. ԶԼՄ-ներ

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը շահագրգռվածություն է արտահայտել հրադադարի և պատանդների ազատման շուրջ Իսրայելի հետ գործարքի հասնելու հարցում՝ նախքան Իրանի հետ իրադրության սրումը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը զրուցել է ՀԱՄԱՍ-ի աղբյուրների հետ, ըստ որոնց՝ Սինվարը երկար ուղերձ է հղել Գազայի հատվածի սահմաններից դուրս գտնվող շարժման ղեկավարության ներկայացուցիչներին։ Ուղերձում Սինվարը նրանց կոչ է արել Իսրայելի հետ համաձայնության հասնել հրադադարի շուրջ մինչև Իրանի կողմից հնարավոր գրոհը։

Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, շարժման նոր առաջնորդը լավ հարաբերություններ չունի Թեհրանի հետ, բացի այդ, նա հանդիպում է ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարության լուրջ ճնշմանը։ Նրանց տվյալներով՝ իր ուղերձում Սինվարը նաև ղեկավարության՝ Կատարում գտնվող անդամներին կոչ է արել չմիջամտել Իսրայելի հետ բանակցային գործընթացին։

 

  • Կիսվել: