Համացանցում հրապարակվել են Կիևի «Ուկրեներգո»-ի շենքում տեղի ունեցած պայթյունի կադրերը
Հոկտեմբերի 17-ին սոցիալական ցանցերում հայտնվել են Կիևի ազգային էներգետիկական «Ուկրեներգո» ընկերության շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների կադրերը։
Ավելի վաղ ուկրաինական ТСН գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հաղորդել էր «Ուկրեներգո» շենքի վրա ծխի ամպերի մասին։
Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ հրդեհվող շենքում է գտնվում Ուկրաինայի Միացյալ էներգետիկ համակարգի կենտրոնական դիսպետչերական գրասենյակը։