շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հակառակ էֆեկտն է ունենալու. ԵԽԽՎ նախագահը` պատվիրակների մուտքն Ադրբեջան արգելելու մասին

Հակառակ էֆեկտն է ունենալու. ԵԽԽՎ նախագահը` պատվիրակների մուտքն Ադրբեջան արգելելու մասին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների` ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքը երկիր արգելելու որոշումը:
 
«Դա վատ ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում»,-ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով` անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները. խղճի մտոք քվեարկած մարդկանց սև ցուցակում ներառելը միայն հակառակ էֆեկտ կարող է ունենալ:
 
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանություններն արգելել էին իրենց երկիր մտնել ԵԽԽՎ այն պատգամավորներին, որոնք դեմ էին քվեարկել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վավերացմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: