Հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ավելի քան 7000 թիրախների ամբողջ Իրանում. Թրամփ
Հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ավելի քան 7000 թիրախների ամբողջ Իրանում, և դրանք հիմնականում առևտրային և ռազմական օբյեկտներ են եղել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ-ն խոցել է Իրանում ավելի քան 100 նավ և ոչնչացրել։ Բալիստիկ հրթիռներով Իրանի գրոհները նվազել են 90%-ով, իսկ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը նվազել է 95% -ով։
Մեր նավթի 1%-ից պակասը գալիս է այս նեղուցով։ Որոշ երկրների մոտ այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է։ Մենք ուզում ենք, որ նրանք գան և օգնեն մեզ Հորմուզի նեղուցում»,-նշել է նա:


