երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հակամարտության խաղաղ լուծումը լավագույնն է մարդկության համար. Հնդկաստանի վարչապետը՝ Զելենսկիի հետ հանդիպումից հետո

Հակամարտության խաղաղ լուծումը լավագույնն է մարդկության համար. Հնդկաստանի վարչապետը՝ Զելենսկիի հետ հանդիպումից հետո

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր ժամանել է Կիև։

Ուկրաինան և Հնդկաստանը պայմանավորվել են երկրների միջև համագործակցության չորս փաստաթղթերի շուրջ։ Դրանք վերաբերում են բժշկությանը, գյուղատնտեսությանը, մարդասիրական օգնությանը և մշակույթին:

Մոդին իր թվիթերյան էջում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր հանդիպմանը:

«Այսօր Կիևում ես շատ արդյունավետ քննարկումներ ունեցա նախագահ Զելենսկու հետ: Խաղաղության պահպանումը շատ կարևոր է։ Հակամարտության խաղաղ լուծումը լավագույնն է մարդկության համար»,-գրել է նա։

  • Կիսվել: