Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Լավրով
Գրեթե ամբողջ Եվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա նրանք միավորվել են մեր դեմ՝ նացիզմի դրոշի ներքո, և բառի բուն իմաստով՝ աջակցելով Զելենսկու բացահայտ ռասիստական, հակառուսական ռեժիմին, որը ջահերով երթեր է անցկացնում, մարտիկներին՝ թևքերին նացիստական դիվիզիայի նշաններով, նետում է մսաղաց։ Եվ ինչպես «Անհավանական» գործողության շրջանակներում, նրանք մեզ սպառնում են ռազմավարական պարտությամբ մարտադաշտում», – նշել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը։