Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։ Փեզեշքիանը նշել է, որ գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը, որը ցուցաբերել է ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի ընթացքում, գրում է ermenihaber.am-ը:
Փեզեշքիանը մասնավորապես նշել է. «Մենք գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը՝ դատապարտելով Իրանի դեմ դաժան հարձակումները, և հատկապես թուրք ժողովրդի տպավորիչ համերաշխությունն Իրանի հետ»։
Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադար հաստատելու շուրջ։


