երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
«Գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Ալիևը՝ Բայդենին

«Գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Ալիևը՝ Բայդենին

Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններին․ այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական նամակում:

«Մեր երկրները մշտապես սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության հարցերում: Առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկայի ոլորտում մեր երկարաժամկետ և արդյունավետ համատեղ գործունեությունը։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի վճռական աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության իրականացմանը և Հարավային գազային միջանցքի իրականացմանը, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացին», - ասված է ուղերձում։

  • Կիսվել: