Գիշերը խոցվել է ուկրաինական ավիացիոն տիպի 20 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ավիացիոն տիպի 20 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ռուսական տելեգրամյան ալիքներն էլ հաղորդել են, որ կիրակի լույս երկուշաբթի առավոտ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման են ենթարկվել ռուսական Սարատով և Էնգելս քաղաքները։ Էնգելսում թիրախում է հայտնվել օդանավակայանը, որտեղ տեղակայված են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները, նրանցից 11-ը հարձակման պահին օդում է եղել։
Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Սարատովում անօդաչու թռչող սարքերի հարվածից տուժել է 38 հարկանի բնակելի շենք