չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ղազախստանն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը

Ղազախստանն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը

Ղազախստանի Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց՝ մինչև իրավիճակի կայունացումը: Հայտարարությունն արվել է Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով, հայտնում են ղազախական ԶԼՄ-ները:

՛՛Ղազախստանի՝ ներկայումս Իրանում գտնվող քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը, պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և խստորեն հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին՛՛,-ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նաև կոչ են արել քաղաքացիներին ուշադիր պլանավորել իրենց ուղևորությունները Մերձավոր Արևելքի երկրներ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր սրացումը։

Նշվում է նաև, որ Իրանում Ղազախստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունները գործում են սովորականի պես։

 

  • Կիսվել: