ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գերմանիայում ընտրությունների օրը Մասկը բացահայտ աջակցել է ծայրահեղ աջերին

Գերմանիայում ընտրությունների օրը Մասկը բացահայտ աջակցել է ծայրահեղ աջերին

Գերմանիայում ընտրությունների օրը ամերիկացի միլիարդատեր և Դոնալդ Թրամփի դաշնակից Իլոն Մասկը հերթական անգամ ցուցադրել է իր աջակցությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) («Alternativa für Deutschland» (AfD)) ծայրահեղ աջ կուսակցությանը, հայտնում է «Европейская правда»-ն։

Մասնավորապես, իր X սոցիալական ցանցում Մասկը «AfD» է գրել Գերմանիայի դրոշի վեց էմոջիների կողքին՝ իր պրոֆիլին կցված հաղորդման մեջ։

Մասկը նաև վերահրապարակել է ծայրահեղ աջ Նաոմի Զայբի ուղերձը, որը հայտարարել է, որ միայն AfD-ն կարող է փրկել Գերմանիան, և հրապարակել է հատված AfD-ի անդամ Բյորն Գյոկեի ելույթից, որին գերմանական դատարանը պաշտոնապես թույլ է տվել ֆաշիստ անվանել:

Ավելի վաղ Մասկը շաբաթներ շարունակ ելույթներ է ունեցել ի պաշտպանություն AfD-ի, այդ թվում՝ միանալով կուսակցության քարոզարշավի միջոցառմանը և իր սոցցանցում  ուղիղ հեռարձակում իրականացրել կուսակցության առաջնորդ Ալիս Վեյդելի հետ:

Գերմանիայի քաղաքացիները կիրակի՝ փետրվարի 23-ին, քվեարկում են Բունդեսթագի արտահերթ ընտրություններում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: