Գերմանիայի խոշորագույն քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում գտնվող՝ երկրի խոշորագույն քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Bild-ը։
Նշվում է, որ գործարանը պատկանում է BASF-ին:
Աղբյուրը նշում է. «Երկուշաբթի՝ ժամը 12-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Գերմանիայի խոշորագույն քիմիական գործարանում»: Հստակեցվում է, որ ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։
Հաղորդվում է նաև, որ միջադեպի հետևանքով 14 բանվոր աննշան վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են գործարանի կլինիկա։ Սկզբում քաղաքային իշխանություններն ու հրշեջները նախազգուշացում են արել օդում այրման արտադրանքի առկայության պատճառով վտանգի մասին, սակայն հետո չեղարկել են այն։ Տեղի ունեցածի պատճառները դեռևս հայտնի չեն: