հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորած ծրագրերի արդյունքները

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորած ծրագրերի արդյունքները

Հունիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» և «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրերի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը, որին մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լոյբլին, ծրագրի ղեկավար Թոմ Լանդեսը, ՏԿԵ նախարարության, SDC-ի ու GIZ-ի ներկայացուցիչներ։
 
Վերոնշյալ ծրագրերն իրականացվում են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալը կարևորել է GIZ-ի հետ գործընկերությունը և համատեղ ծրագրերի իրականացումը։
 
Նա ներկայացրել է լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարության մշակման գործընթացը, պետական քաղաքականությունը և այս ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը։
 
Նիստի ընթացքում Թոմ Լանդեսը ներկայացրել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի արձանագրած հիմնական արդյունքները և 2025-2026 թվականների համար կողմերի տեսլականները, ինչպես նաև 2024 թ. ապրիլից մեկնարկած նոր երկկողմ «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագիրը և իր նպատակները։
 
Կատրին Բուդեր-Փելցը և Ուրսուլա Լոյլբլին ներկայացրել են, համապատասխանաբար, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների զարգացման համագործակցության 2025-2026 թթ. ռազմավարական ուղղությունները:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ծրագրերի շրջանակներում պլանավորվող գործողությունների վերաբերյալ։

  • Կիսվել: