երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Գերմանիան Շվեյցարիային խնդրել է Բեռլինին վաճառել Leopard 2 տանկերը

Գերմանիան Շվեյցարիային խնդրել է Բեռլինին վաճառել Leopard 2 տանկերը

Գերմանիան Շվեյցարիային խնդրել է իր բանակային ռեզերվում գտնվող 96 Leopard 2 տանկերից բաղկացած խմբաքանակի մի մասը վաճառել Rheinmetall-ին և խոստացել է դրանք Կիև չուղարկել, գրում է Blick թերթը՝ հղում անելով պաշտպանության, բնակչության պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտին:

«Այդ մեքենաները պետք է փոխարինեն տանկերին, որոնք արևմտյան երկրներն այժմ մատակարարում են Ուկրաինային»,- ասվում է հրատարակության մեջ։

Պարբերականը նշում է, որ նման վաճառքն անհնար է առանց Շվեյցարիայի խորհրդարանի համաձայնության, և չի բացառում, որ կարող է «քաղաքական բանավեճ» բռնկվել հարցի շուրջ։

  • Կիսվել: