ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild

Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild

Գերմանիայի իշխանությունները պլանավորում են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է Bild պարբերականի:

Ըստ թերթի տեղեկատվության՝ համապատասխան ծանուցումը շուտով կուղարկվի Եվրոպական հանձնաժողովին: «Մենք երկարաձգում ենք սահմաններին վերահսկողությունը մեր հարևան երկրների հետ: Սահմանային վերահսկողությունը Գերմանիայում միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման տարրն է», - թերթին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը:

2025 թվականի մայիսի 7-ին ներքին գործերի նախարարը չեղյալ է հայտարարել նախորդ կաբինետի 2015 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան խնդրողներին մուտք գործել երկիր: Այժմ նրանց սահմաններին հետ են ուղարկում, եթե նրանք արդեն դիմումներ են ներկայացրել ԵՄ այլ երկրներ։

 

  • Կիսվել: