Գերմանիան և Իրանը վճռական են ընթացիկ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հարցում
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը վերահաստատել են ընթացիկ խնդիրները երկխոսության և շարունակական քաղաքական խորհրդակցությունների միջոցով լուծելու երկու երկրների վճռականությունը, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Նշվում է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
Բերբոքը շնորհավորել է Արաղչիին Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Իրանի նոր վարչակազմի օրոք երկու երկրները կկարողանան ընդլայնել իրենց երկկողմ կապերը՝ վերացնելով առկա խնդիրներն ու խոչընդոտները։
Արաքչին շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել իր գերմանացի գործընկերոջը և ասել. «Փոխադարձ հարգանքն ու ընդհանուր շահերի շեշտադրումն անհրաժեշտ են տարբեր ոլորտներում հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»: