Georgian Airways-ը գործարկել է Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ-Թբիլիսի երթուղով առաջին չվերթները
Georgian Airways ավիաընկերությունը դեկտեմբերի 10-ին գործարկել է Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ-Թբիլիսի երթուղով առաջին չվերթները: Այդ մասին հայտնում են «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ»-ի մամուլի ծառայությունից․
«Georgian Airways ավիաընկերությունն այսօր սկսել է չվերթներ իրականացնել Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ-Թբիլիսի երթուղով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուլկովոյից Թբիլիսի չվերթները կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին՝ Boeing 737 ինքնաթիռներով: