երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մարդ է զոհվել

Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մարդ է զոհվել

Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական երկու հարձակումներն առնվազն 88 մարդու կյանք են խլել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ պարբերականի՝ հարվածները հասցվել են Գազա քաղաքի Բեյթ Լահիյայի և Շեյք Ռադվանի շրջաններին։ 

Բեյթ Լահիյայում գտնվող հիվանդանոցից Al Jazeera-ին հայտնել են, որ գնդակոծվել է բնակելի թաղամասը։ Զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ և կանայք են, որոնցից շատերը հարվածի պահին քնած են եղել։ Հիվանդանոցի անձնակազմը տեղում է և փորձում է դուրս բերել փլատակներում մնացած մարդկանց։ 

Բեթ Լահիայում զոհվել է 66 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսկ Շեյխ Ռադվանում 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։ 

Բացի այդ, նշվում է, որ Իսրայելը հարված է հասցրել նաև ալ Մավասիի հատվածին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։

 

  • Կիսվել: