շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գազայից արձակված հրթիռի պատճառով Իսրայելում հրդեհ է բռնկվել

Գազայից արձակված հրթիռի պատճառով Իսրայելում հրդեհ է բռնկվել

Գազայի հատվածից արձակված հրթիռը լուրջ բռնկում է առաջացրել Իսրայելի Սդերոտի խաղալիքների գործարանում, տեղեկացնում է Իսրայելի հրշեջ ծառայությունը:

«Սդերոտի և Աշկելոնի կայարաններից, ինչպես նաև այլ ստորաբաժանումների հրշեջ ջոկատներն աշխատում են Սդերոտի գործարանում հրդեհը մարելու ուղղությամբ: Սա խոշոր հրդեհ է, որի վերացման համար անհրաժեշտ է օգնություն, ներկայումս դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ ուժեր», -ասվում է հրշեջների հայտարարության մեջ:

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: