«Գազայի պատերազմը ավելի ավերիչ է, քան Ուկրաինայի հակամարտությունը». Պուտին
Ուկրաինայի հակամարտությունը ոչ մի նմանություն չունի այն ամենին, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածի ավերածությունների առումով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուղիղ եթերում:
«Մենք հիմա խոսել ենք ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակի մասին։ Բայց և դուք, և ամբողջ աշխարհը տեսնում են տարբերությունը: Նայեք հատուկ ռազմական գործողությանը և նրան, ինչ տեղի է ունենում Գազայում, և զգացեք տարբերությունը: Նման բան Ուկրաինայում չկա», - ասել Է Պուտինը։